Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Երբ փայտի երկու ծայրն էլ կեղտոտ է, իսկ մեջտեղն ավելի կեղտոտ է

Երբ փայտի երկու ծայրն էլ կեղտոտ է, իսկ մեջտեղն ավելի կեղտոտ է
06.03.2025 | 12:48

Եթե մեկն իր կամ իր քաղաքական թիմի կողմից իշխանության կորուստը կամ իշխանությունից հեռանալը համարում է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ արդյունք, ապա ակամա ընդունում է, որ իր կամ իր քաղաքական թիմի վարած ներքին և արտաքին քաղաքականությունը կամ այդ քաղաքականությունը վարելու գործիքակազմը մերժելի են եղել հասարակության լայն շրջանակների համար:

Դա ենթադրում է, որ այդ մեկը պետք է վերլուծի, ռեֆլեկսիայի ենթարկի իր կամ իր քաղաքական թիմի կատարած սխալները, վերարժևորի նախկինում եղածը և ապացուցի, որ հասկացել է, ընդունում է սխալները և այլևս չի կատարի այդպիսիք:

Եթե չկա ինքնաքննադատական ռեֆլեկսիայի և խոստովանության առիթ, առարկա, ապա ինքը և իր թիմը պետք է հայտարարեն, որ ամեն ինչ ճիշտ են արել և կատարվածը ԻՇԽԱՆԱԶԱՎԹՈՒՄ է եղել:

Երրորդ տարբերակը ԻՇԽԱՆԱՀԱՆՁՆՈՒՄՆ Է, որը չեմ ուզում քննարկել:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 11464

Մեկնաբանություններ